Էլոլան՝ GoShuka-ում ·Ներբեռնել →

Elola-ի մասին

Մեր Պատմությունը

Աշխարհագրական հրաշալի դիրք, բնական հումք և սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթներ. սրանից է ծնունդ առել «ԷԼՈԼԱՆ»: 2003 թվականին մենք դարձանք Գորիսի պանրի գործարան ԲԲԸ-ի իրավահաջորդը և սեփականատերը՝ 2004 թ.-ից այն վերանվանելով «ԷԼՈԼԱ» ՓԲԸ, կատարելով գործարանի կապիտալ վերանորոգում և տեխնիկական վերազինում: «ԷԼՈԼԱ» ՓԲԸ-ի պանրի գործարանը գտնվում է Սյունիքի մարզի Գորիսի ենթաշրջանի Վերիշեն համայնքում: Գործելով Սյունյաց աշխարհի ալպիական գոտիներում՝ մենք համագործակցում ենք կաթի մատակարար ֆերմերների հետ, ովքեր անասնակերը ձեռք են բերում հենց այս տարածքներից: Արտադրական գործընթացները վերահսկում են մեր բարձրակարգ մասնագետները, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են Հայաստանում և արտերկրում, համագործակցելով պանրագործության ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների հետ:

Գործարանի լուսանկար

Որակ և Հավաստագրում

Սանիտարահիգիենիկ արտադրամասեր, ժամանակակից սարքավորումներ և նորագույն տեխնոլոգիաների կիրառում՝ սա «ԷԼՈԼԱ»-ի ոճն է: Մեր արտադրանքի մեջ չկան կոնսերվանտներ, և արտադրության յուրաքանչյուր փուլ իրականացվում է խիստ հիգիենիկ և տեխնիկական վերահսկողությամբ:

1Կոնսերվանտների լիակատար բացակայություն. պանիրը հասունանում է ամերիկյան «Կրիովակ» ֆիրմայի եռաշերտ, շնչող փաթեթներում՝ առանց համային փոփոխության
2Կաթնաթթվային կուլտուրաներ և պեպսին՝ դանիական «Քրիստիան Հանսեն» համաշխարհային ֆիրմայից
3Սարքավորումների ավտոմատացված CIP լվացման համակարգ
4Հասունացման նկուղների սառեցում գերմանական ավտոմատ կարգավորվող սառնարանային ագրեգատներով
5Կաթի պաստերիզացում գերմանական թերթիկավոր պաստերիզատորով՝ 72-74°C ջերմաստիճանում, 15-20 վրկ տևողությամբ, որով ոչնչացվում են ստաֆիլակոկը, սալմոնելոզը, բրուցելոզը և լիստերիան՝ պահպանելով սննդային և կենսաբանական արժեքները
HACCPԱմենօրյա լաբորատոր հսկողություն
Գործարանի լուսանկար
Թիմի լուսանկար

Մեր Թիմը

Ավելի քան 40 տեղական աշխատող կազմում են Elola-ի հիմքը։

40+
Տեղացի աշխատակիցներ
2004
Հիմնադրվել է
11
Պանրի տեսակներ
2
Մասնաճյուղեր