Էլոլան՝ GoShuka-ում ·Ներբեռնել →

Նորություններ

Վերջին նորությունները, իրադարձությունները և պատմությունները Elola-ի ընտանիքից։

Էլոլայի պանիրներն այժմ GoShuka հավելվածում
Նորություններ

Հրապարակված: 12 հոկտեմբերի, 2026 թ.

Ուրախ ենք կիսվել լավ նորությամբ․ Էլոլայի պանիրներն արդեն հասանելի են GoShuka հավելվածում։ GoShuka-ն հայկական հարթակ է, որը ֆերմերային մթերքը ուղիղ արտադրողից հասցնում է գնորդի դուռը։ Մեզ համար սա բնական շարունակություն է այն սկզբունքի, որով աշխատում ենք Գորիսում սկզբից ի վեր՝ բնական կաթ, ավանդական բաղադրատոմսեր և առանց միջնորդների ճանապարհ դեպի ձեր սեղան։ Ինչ է սա նշանակում ձեզ համար․ • Հասանելի է Էլոլայի ողջ տեսականին՝ Կաչկավալից մինչև Մոթալ, Գյուղի պանրից մինչև Ապխտած սուլուգունի։ • Պատվերը հավաքվում է անմիջապես մեր գործարանից, առանց պահեստներում սպասելու։ • Առաքումը Երևանում՝ 24 ժամվա ընթացքում։ Պատվիրելու համար ներբեռնեք GoShuka հավելվածը App Store-ից կամ Google Play-ից, գրանցվեք և փնտրեք «Էլոլա»։ Շնորհակալ ենք, որ ընտրում եք բնականը։ [[button:Ներբեռնել GoShuka →|https://qr.buyer.goshuka.am/?src=site]]

Հյուրեր Շվեյցարիայից՝ Էլոլայում
ՆորություններԿյանք ընկերությունում

Հրապարակված: 5 հոկտեմբերի, 2026 թ.

Վերջերս Էլոլան հյուրընկալեց շվեյցարացի զբոսաշրջիկների 13 հոգանոց խմբին՝ Monique Frey-ի գլխավորությամբ և տուրօպերատոր Aelita Chobanyan-ի ուղեկցությամբ։ Հյուրերը հնարավորություն ունեցան բացահայտելու պանրի ստեղծման ամբողջ ճանապարհը՝ շրջելով գործարանում, ծանոթանալով արտադրական գործընթացներին և այցելելով Էլոլայի նկուղները, որոնք նրանց վրա հատկապես մեծ տպավորություն թողեցին։ Ամենահաճելի պահերից մեկը, թերևս, ցուրտ սառնարանային տարածքներից դեպի ջերմ ու հյուրընկալ համտեսի սենյակ անցնելն էր։ Այստեղ հյուրերին սպասում էր ավելի քան տասը տեսակի պանրի համտես, որոնց շարքում իրենց տեղն էին գտել նաև մեր նոր «Գոհար» և «Արփի» պանիրները։ Իսկ վերջում, ինչպես արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել, կազմակերպեցինք փոքրիկ համտես-մրցույթ։ Հյուրերի քվեարկության արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց «Արփի» պանիրը, երկրորդը՝ «Գոհարը», իսկ երրորդը՝ բաստուրմայով պանիրը։ Այսպիսի այցելությունները մեզ համար պարզապես գործարանի շրջայց չեն։ Դրանք հնարավորություն են ներկայացնելու մեր աշխատանքը, մեր պանիրների պատմությունը և այն սերն ու հոգատարությունը, որը դնում ենք յուրաքանչյուր արտադրանքի մեջ։ Օրն ավարտեցինք ժպիտներով, ջերմ զրույցներով և, իհարկե, գեղեցիկ խմբակային լուսանկարով։ Շնորհակալ ենք մեր շվեյցարացի հյուրերին Էլոլայի օրը մեզ հետ կիսելու համար։ Թող այս համտեսից մնա ոչ միայն պանրի համը, այլև Սյունիքի ջերմության ու հյուրընկալության հիշողությունը։

Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներն այցելել են «Էլոլա» ՓԲԸ
Նորություններ
★

Հրապարակված: 8 օգոստոսի, 2026 թ.

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, խորհրդական Նվարդ Հարությունյանը և մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արա Նահապետյանն այցելել են Գորիսում գործող «Էլոլա» ՓԲԸ, որը մարզի կաթնամթերք արտադրող խոշոր ընկերություններից է։ Հյուրերը ծանոթացել են ընկերության արտադրական գործընթացին, աշխատանքի արդյունքներին և գրանցած հաջողություններին, որոնց հասնելու գործում կարևոր դեր ունեն նաև ոլորտին ուղղված պետական օժանդակության ծրագրերը։