Մեր Ապրանքները
Ծանոթացեք մեր կաթնամթերքի ամբողջ շարքին՝ Սյունիքի լեռնային ֆերմաներից ստացված կաթով։

Չանախ
Հայկական ավանդական պանիր կովի պաստերիզացված կաթից։ Հասունանում և պահպանվում է աղաջրում։ Պանիրը փափուկ է և ծակոտկեն, սպիտակից մինչև բաց դեղին գույնի։ Հասունացած պանիրը բնորոշվում է արտահայտված սուր և աղի համով ու յուրահատուկ հոտով։ Պատրաստվում է 4-6 կգ քառակուսի և ուղղանկյուն 1-1.2 կգ գլուխներով։ Իրացվում է աղաջրով պլաստմասսայե դույլերով։ Օգտագործվում է որպես նախուտեստ։

Լոռի
Կիսափափուկ պանիր՝ պատրաստված կովի պաստերիզացված կաթից: Պատկանում է առանց կեղևի պանիրների խմբին. հասունանում է վակուումային փաթեթավորմամբ պոլիէթիլենային տոպրակներում, 2 ամիս ժամկետում: Հասունացած պանիրն ունենում է սպիտակից մինչև բաց դեղին գույն, թույլ աղի համ, արտաքինից ծակոտկեն է: Պանիրը պատրաստվում է 28-30սմ երկարությամբ և 4.0-5.5կգ քաշով ուղղանկյուն կտորներով: Օգտագործվում է որպես նախուտեստ:

Բրունի
Կիսափափուկ պանիր` պատրաստված կովի պաստերիզացված կաթից: Պատկանում է առանց կեղևի պանիրների խմբին, հասունանում է վակուումային փաթեթավորմամբ պոլիէթիլենային տոպրակներում, 2 ամիս ժամկետում։ Հասունացած պանիրը բնորոշվում է արտահայտված նուրբ համով՝ առանց կողմնակի համերի: Ունենում է բաց դեղին գույն, արտաքինից ծակոտկեն է: Պատրաստվում է 17սմ և 10սմ տրամագծով, տափակ կլոր գլուխներով։ Օգտագործվում է որպես նախուտեստ:

Արմտերմանի
Կիսափափուկ, էլաստիկ պանիր` պատրաստված կովի պաստերիզացված կաթից: Պատկանում է առանց կեղևի պանիրների խմբին, հասունանում է վակուումային փաթեթավորմամբ պոլիէթիլենային տոպրակներում։ Հասունացած պանիրն ունի դեղնավուն գույն, արտաքինից ծակոտկեն է: Պանիրը գլանաձև է՝ 9-10սմ բարձրությամբ, 750-800գ քաշով: Օգտագործվում է որպես նախուտեստ:

Գյուղի պանիր
Հայկական ավանդական պանիր՝ կովի պաստերիզացված կաթից։ Ունի սուր համ ու հոտ, համեմված է սարի կանաչիով՝ ուրցի համով։ Պանիրն ունի դեղնականաչավուն գույն: Հասունանում է վակուումային փաթեթավորմամբ պոլիէթիլենային տոպրակներում, 2 ամիս ժամկետում՝ 0.5-5.5 կգ քաշով։ Օգտագործվում է որպես նախուտեստ:

Մոթալ
Հայկական ավանդական պանիր կովի պաստերիզացված կաթից: Ունի սուր համ ու հոտ, համեմված է սարի կանաչիով՝ ուրցի համով։ Պանիրն ունի դեղնականաչավուն գույն, փշրվող է։ Հասունանում է վակուումային փաթեթավորմամբ պոլիէթիլենային տոպրակներում, 2 ամիս ժամկետում՝ 0.5-1 կգ քաշով։ Օգտագործվում է որպես նախուտեստ:

Սուլուգունի
Պանիրը պատրաստված է կովի պաստերիզացված կաթից՝ հալած պանրի մասսայի միջոցով։ Ունի կիսափափուկ բաղադրություն, սպիտակից մինչև բաց դեղին գույն: Պանրի համը հաճելի է, կաթնաթթվային: Ունի ճեղքանման անցքեր: Արտադրվում է 0.3-1.2 կգ կտորներով, իրացվում է վակուումային փաթեթավորմամբ պոլիէթիլենային տոպրակներում: Օգտագործվում է խոհարարության մեջ՝ պիցցաների, տաք սենդվիչների, արագ թխուկների պատրաստման համար:

Մոցարելլա
Պանիրը պատրաստված է կովի պաստերիզացված կաթից՝ հալած պանրի մասսայի միջոցով։ Ունի կիսափափուկ բաղադրություն, սպիտակից մինչև բաց դեղին գույն: Պանրի համը հաճելի է, կաթնաթթվային։ Ունի ճեղքանման անցքեր: Արտադրվում է 0.35-0.5 կգ կտորներով, իրացվում է վակուումային փաթեթավորմամբ պոլիէթիլենային տոպրակներում: Հաճելիորեն համադրվում է պիցցայի և աղցանների հետ:

Ապխտած Սուլուգունի
Թելիկավոր ապխտած պանիր՝ հյուսքի (չեչիլ) տեսքով: Պատրաստված է կովի կաթից, ունի պինդ, համասեռ բաղադրություն։ Պանիրը երկարությամբ կտրելիս առաջանում են բարակ երկար թելիկներ: Արտաքինից լինում է բացից մինչև մուգ ոսկեգույն, կտրվածքներում՝ թույլ դեղնավուն, ունի ճեղքանման անցքեր: Համն ու հոտը հատկանշական են ապխտած մթերքներին։ Իրացվում է 0.08-0.12 կգ վակուումային փաթեթավորմամբ պոլիէթիլենային տոպրակներով։ Հաճելիորեն համադրվում է գարեջրի հետ։

Կաչկավալ
Կիսափափուկ, էլաստիկ պանիր՝ պատրաստված կովի պաստերիզացված կաթից: Ունի բարակ կեղև, հասունանում է վակուումային փաթեթավորմամբ պոլիէթիլենային տոպրակներում: Պանիրը գնդաձև է, արտաքինից ողորկ, միջուկը համեմված է չորացրած ռեհանով և լոլիկի չրով: Ունի նուրբ համ։ Հաճելիորեն համադրվում է սպիտակ գինով:

Բաստուրմայով Պանիր
Պատրաստված է կովի պաստերիզացված կաթից՝ հալած պանրի մասսայի միջոցով: Ունի կիսափափուկ բաղադրություն, ներսում՝ բաստուրմա ռուլետաձև փաթաթած, գույնը՝ սպիտակից մինչև բաց դեղին: Պանրի համը յուրահատուկ է: Արտադրվում է 100 գ կտորներով, իրացվում է վակուումային փաթեթավորմամբ պոլիէթիլենային տոպրակներով։ Հաճելիորեն համադրվում է կարմիր գինով:

Թթվասեր
Պատրաստվում է կովի պաստերիզացված կաթից, կաթի սերուցքից, սերուցքային կարագից և չոր յուղազերծ կաթից։ Համասեռ խիտ զանգված է՝ փայլուն մակերեսով։ Համը՝ կաթնաթթվային, առանց կողմնակի հոտի և համի։ Գույնը՝ սպիտակ, կրեմային երանգով, համասեռ ամբողջ զանգվածով։

Կաթնաշոռ
Պատրաստվում է կովի անարատ պաստերիզացված նորմալացված կաթից՝ բակտերիալ մերանով։ Մանր, փխրուն կամ փափուկ հատիկային կառուցվածք ունեցող սպիտակուցային զանգված է։ Համը՝ թարմ կաթնային, թեթևակի թթվաքաղցր։

Կաթ
Կովի անարատ պաստերիզացված նորմալացված կաթ։ Անթափանց, համասեռ, չծորող, թեթևակի մածուցիկ հեղուկ՝ առանց սպիտակուցի փաթիլների և յուղային գնդիկների։ Համը՝ կաթին բնորոշ, առանց կողմնակի համի և հոտի, եռացման թեթև համով։ Թույլատրվում է քաղցրավուն համ։

Թան
Պատրաստվում է կովի անարատ պաստերիզացված կաթից՝ թանի մակարդի և կերակրի աղի ավելացմամբ, նորմալացման համար՝ ջրով։ Թափահարելուց հետո համասեռ հեղուկ է՝ առանց յուղի և սպիտակուցի գնդիկների։ Համը՝ թթվակաթնային, առանց կողմնակի համի և հոտի։ Գույնը՝ կաթնագույն սպիտակ։

Մածուն
Պատրաստվում է կովի անարատ պաստերիզացված նորմալացված կաթից՝ բակտերիալ մերանով։ Թանձր, համասեռ մակարդուկ է՝ առանց գազառաջացման և շիճուկի անջատման։ Համը՝ մաքուր, մածնին բնորոշ կաթնաթթվային, առանց կողմնակի համի և հոտի։

Քամած մածուն
Պատրաստվում է կովի անարատ պաստերիզացված նորմալացված կաթից՝ բակտերիալ մերանով։ Խիտ, թանձր մածուցիկ համասեռ զանգված է։ Համը՝ մաքուր, մածնին բնորոշ կաթնաթթվային, առանց կողմնակի համի և հոտի։

Պզկաթան
Պատրաստվում է կովի անարատ պաստերիզացված նորմալացված կաթից՝ թանի մակարդի և կերակրի աղի ավելացմամբ։ Թափահարելուց հետո համասեռ հեղուկ է՝ առանց յուղի և սպիտակուցի գնդիկների։ Համն ու հոտը՝ մաքուր թթվակաթնային, թույլ աղի, առանց կողմնակի համի և հոտի։ Գույնը՝ կաթնագույն-սպիտակ։
Ռեժան
Պատրաստված է բացառապես կովի պաստերիզացված կաթից ստացված նորմալացված սերուցքից։ Ունի սերուցքին բնորոշ նուրբ դեղնավուն գույն, ինչպես նաև անարատ կաթին բնորոշ հաճելի համ ու հոտ։ Շնորհիվ իր հարուստ կրեմային հյուսվածքի՝ ռեժանն ունի հիանալի խտություն և շատ հեշտ ու հավասարաչափ քսվում է հացին։

